Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը, հայտնում է Արմենպրեսը։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր օղակների վարժության եզրափակիչում։
Նա 14.133 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Այս նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Ավետիսյանը, գրավել է 4-րդ տեղը։ Ավելի վաղ նժույգ-թափերի վարժությունում հանդես էին եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, սակայն նրանք մրցանակային տեղեր չէին զբաղեցրել։