Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 7.1%-ով, սակայն նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 45.3% նվազում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվարի համեմատ նվազել է 10.4%-ով, մինչդեռ շինարարության ծավալն աճել է 11.6%-ով։
Առևտրի շրջանառությունում արձանագրվել է 9.9% աճ, իսկ մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6%-ով, հայտնում է Արմենպրեսը։
Սպառողական գների ինդեքսը 2025-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8%-ով։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8% աճ։
Միևնույն ժամանակ, արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 40%-ով՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 49.2%-ով, իսկ ներմուծումը՝ 33.5%-ով։
Դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2025-ի հունվարին կազմել է 397.89 դրամ։