Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023-ի համեմատ կրճատվել է, ինչի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել ATI_SU բեռնափոխադրումների բորսան։
Ըստ ներկայացված ցուցանիշների՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռների ծավալը նվազել է 29%-ով, մինչդեռ ներմուծման ցուցանիշները կրճատվել են 8%-ով, հայտնում է Sputnik Արմենիան։
Չնայած այդ փոփոխություններին, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները շարունակում են մնալ Ռուսաստանն ու Բելառուսը։ Միևնույն ժամանակ, ակտիվորեն զարգանում են եվրոպական շուկաները, այդ թվում՝ Ֆրանսիան և Նիդեռլանդները, ինչպես նաև ասիական ուղղությունները, մասնավորապես՝ դեպի Ղազախստան։
Բեռնափոխադրումների կազմակերպման վրա զգալի ազդեցություն են թողնում եղանակային պայմանները, քանի որ առևտրի հիմնական մասը իրականացվում է Ռազմավիրական ճանապարհով։