Ազգերի լիգայի փլեյ-օֆի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի ազգային թիմի հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը նախատեսված է մարտի 23-ին՝ «Դինամո Արենայում»։
«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Տոմսերի արժեքը սահմանվել է 20, 40, 70 և 100 լարի։ Յուրաքանչյուր գնորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս, հայտնում է Radar.am-ը։
Անվտանգության նկատառումներով վրացի երկրպագուներին չի թույլատրվելու մուտք գործել հայ երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։
Երկու հանդիպումների տոմսերը հասանելի կլինեն բացառապես առցանց։