Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մարտի 5–ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Նա այդ մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Այս մեծ անորոշության պահին, երբ աշխարհը բախվում է իր ամենամեծ մարտահրավերներին, ես կդիմեմ ձեզ այս երեկո ժամը 20:00-ին», – նշել է նա։
Մակրոնը, ըստ սպասումների, կանդրադառնա ներկա իրավիճակին և կքննարկի այն մարտահրավերները, որոնց բախվում է երկիրը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մակրոնն առաջիկայում կարող է կրկին այցելել Վաշինգտոն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ միասին։