12 մարտի 2025 - 14:40 AMT
ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը

Մեկնարկել է Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարար Կասպար Վելդքամփի պաշտոնական այցը Հայաստան։ ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:

Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ, հայտնում է ԱԳՆ–ն։

Երևան ժամանելուց հետո Կասպար Վելդքամփը X-ի իր էջում գրել է. «Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան և հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Մեր առաջնահերթությունն է շարունակել ներդրումներ կատարել մեր երկկողմ և եվրոպական համագործակցության գործում։ Այսօր նաև պաշտոնապես բացելու եմ Նիդերլանդների դեսպանատան նստավայրը», հայտնում է Radar.am-ը։

Ընդլայնված կազմերով հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։