13 մարտի 2025 - 16:21 AMT
ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կպահանջեն այցելել Բաքվում պահվող հայ գերիներին

Մարտի 14–ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ մասնակիցները պահանջելու են, որ ՄԱԿ ներկայացուցիչները ներկա լինեն Բավքում ընթացող շինծու դատավարություններին։ Այդ մասին ֆեյղբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ, Բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար պայքարը շարունակվում է։

Երբ՝ ուրբաթ, ժամը 13։00, որտեղ՝ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց։ Պահանջելու ենք ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Բաքվում պահվող մեր գերիներին և ներկա գտնվել կեղծ դատավարությանը։

Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»,–ասվում է գրառման մեջ։

Մանե Թանդիլյանը մարտի 1–ին հացադուլ էր հայտարարել հաջակցություն Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի, որն ավարտել է մարտի 12–ին՝ Վարդանյանի ընտանիքի հորդորով։