Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ զորակոչային փորձաքննության գործընթացում երկու պիլոտային ծրագիր է իրականացվում՝ Լոռիում և Շիրակում՝ փոխգործակցության սկզբունքով։
«Միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ, հասնել Երևան, այստեղ գումար, ժամանակ հավելյալ ծախսեն և անցնեն համապատասխան ստուգումները։ Մենք գնահատել ենք համապատասխան հնարավորությունները՝ թե՛ սարքավորումների, թե՛ մասնագիտական»,-նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նախարարի խոսքով՝ եթե ծրագիրն արդյունավետ լինի, հետագայում կկիրառվեն ավելի լայնածավալ փոփոխություններ։
«Լինելու ենք խստապահանջ, աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ։ Պետք է որ ամեն բան լավ անցնի»,-հավելել է նա։