2025 թվականին մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 400 թեքահարթակ, որոնց համար սահմանվել են հատուկ պահանջներ՝ ապահովելու համար դրանց հարմարավետությունն ու հասանելիությունը տարբեր խմբերի համար։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում մարտի 17-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Մարտի 17–ի դրությամբ արդեն ավարտին է հասցվել 17 թեքահարթակի կառուցումը՝ յոթ տարբեր հասցեներում։
Բացի այդ, մայրաքաղաքում շարունակվում է ճանապարհների փոսային նորոգման գործընթացը։ 2025 թվականի ընթացքում նախատեսվում է վերականգնել մոտ 200 հազար քառակուսի մետր ճանապարհածածկույթ։ Նորոգման աշխատանքները կիրականացվեն բոլոր վարչական շրջաններում։