ՀՀ բաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի երեկոյան ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի գիշերվա 00։20-ն ընկած ժամանակահատվածում հայկական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նշվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ին չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում:
Նշվում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը նախկինում առաջարկել է հրադադարի խախտման դեպքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվության համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծել, սակայն Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել այդ նախաձեռնությանը։
Պաշտպանության նախարարությունը կրկին հաստատում է, որ պատրաստ է ուսումնասիրել Ադրբեջանի ներկայացրած ապացույցները, եթե դրանք տրամադրվեն Հայաստանի կողմին։
Մարտի 16-ից սկսած՝ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար տարածում է գրեթե նույն բովանդակությամբ ապատեղեկատվություն, որոնք ոչ միայն ՀՀ ՊՆ-ն է հերքել, այլև՝ ԵՄ դիտորդական առաքելությունը։