Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» դեբյուտային կինոնկարը ընդգրկվել է Անսիի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում (Festival international du film d'animation d'Annecy), հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Ֆիլմը ներկայացնում է ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրը, որի ճանապարհին պատահած դեպքերը վերածվում են երանելի իրականության պատկերացումների։ Ռումբի պայթյունից երևակայականը միախառնվում է անցյալի հիշողությունների հետ՝ ստեղծելով ցնորքային աշխարհ։
Ֆիլմի պրոդյուսերն է Րաֆֆի Մովսիսյանը, կոմպոզիտորը՝ Էմիլ Աբրամյանը։ Նկարիչներն են Դանիել Գրիգորյանը և Վերոնիկա Ստեփանյանը, իսկ գծային պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը։
«Օձի ապուրը» ստեղծվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսավորման աջակցությամբ։