Մարտի 19-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը, ի լրումն նախկինում ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների, դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանին, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ դիմումում նա մատնանշել է Տիգրան Ավինյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 14-ին «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին տրված թիվ N 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը՝ որպես կոռուպցիոն գործարք։ Նա ներկայացրել է նաև այն անձանց տվյալները, ովքեր, ըստ իրեն, ներգրավված են այս սխեմայում։
Փոստանջյանը դիմումով հայտնել է, որ պատրաստ է ցուցմունքի տեսքով մանրամասնել բոլոր փաստերն ու փաստարկները և ակնկալում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրեն կկանչի ցուցմունք տալու։