19 մարտի 2025 - 18:45 AMT
ՊԵԿ նախագահ. Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12,000 քաղաքացի

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12,000 քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, հայտնում է Արմենպրեսը։

«12 հազար քաղաքացի այս պահի դրությամբ արդեն լրացրել է հայտարարագիրը: Կան նաև բազմաթիվ մարդիկ, որոնք ստացել են սոցիալական կրեդիտ»,–ասել է նա։

Երկրում աշխատող բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը ներկայացնեն 2024 թվականի իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը։ Այս պահանջն ընդգրկում է մոտ 750 հազար մարդու։