Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի ոսկե մեդալակիր:
Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի երրորդ փուլում, որը տեղի է ունեցել Անթալիա քաղաքում, Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալի, հայտնում է Արմենպրեսը։
Մինչ այս հաջողությունը, Դավթյանը հաղթել է նաև աշխարհի գավաթի առաջին փուլում, որը տեղի է ունեցել Գերմանիայի Կոտբուս քաղաքում:
Հայաստանի հավաքականը բաց է թողել աշխարհի գավաթի երկրորդ փուլը, որը անցկացվել է Բաքու քաղաքում: