24 մարտի 2025 - 12:47 AMT
Մխիթարյան․ Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում՝ նաև ֆայտոններով

«Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դիմել է գյումրեցիներին՝ ներկայացնելով իր տեսլականը քաղաքի տրանսպորտային ապագայի վերաբերյալ։

«Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում: Mենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին։ Պետք է հասնենք նրան, որ Գյումրիում հանրային տրանսպորտով երթևեկելը լինի շատ ավելի հարմար ու տնտեսապես էֆեկտիվ, քան անձնական մեքենաներով շրջելը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ տրանսպորտի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև ավանդականի մասին։

«Մեր քաղաքի դեմքն ու գույնը տասնամյակներ շարունակ եղել են Գյումրվա հայտնի ֆայտոնները։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ ավանդույթը և ներդնել առավել կարևոր պատմական վայրերը միմյանց կապող երթուղիներ: Հիշեք, քվեաթերթիկ համար 9-ը»,–ժասել է նա։

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։