Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ:
Հարուցված վարչական վայույթի շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակ։
Բնապահպանական մարմինները առգրավված կենդանին տեղափոխել են մասնագիտացված հաստատություն՝ պահպանության և վերահսկողության նպատակով.
Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։
Իրավապահների կողմից կատարված նախնական գնահատմամբ՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը կազմել է 15,000,000 դրամ:
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։