Վարդաշենի հանրակացարաններում բնակվող քաղաքացիները կրկին հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ բողոք արտահայտելով իրենց սոցիալական խնդիրների վերաբերյալ և պահանջելով հանդիպում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։
1.5 ժամ պահանջներին արձագանք չստանալուց հետո ակցիայի մասնակիցները որոշել են փակել Արգիշտիի փողոցը, հայտնում է «Փաստինֆոն»։
«2018թ․ Փաշինյանը պարտադրում էր փողոց փակել, որ ինքը նստի աթոռին, որ մեր մասին հոգ տանի, հիմա լայաղ չի անում ժողովրդի հարցերով զբաղվի։ Հիմա մենք ենք փակում փողոց, որ բարեհաճի ժամանի »,- հայտարարել է քաղաքացիներից մեկը։
Ոստիկանության ծառայողները փորձ են արել միջամտել՝ կանխելու համար ակցիայի մասնակիցների՝ հիմնականում կանանց՝ փողոց փակելու փորձը։
«Խաբեբա Ավինյան, դուրս արի ու պատասխան տուր»,- ասել են քաղաքացիները։
Վթարային շենքերի կոյուղու խողովակները վնասված են կեղտաջրերը լցվում են շենքի նկուղ և առաջին հարկեր։