Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստացած ահազանգի հիման վրա իրականացրել է վարչական վարույթ՝ վերաբերող «ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում իրականացված ծառահատումներին։
Տեսչական մարմնի մասնագետներն ինստիտուտի տարածքում իրականացրած զննությամբ այգու հարավ-արևելյան հատվածում արձանագրել են «Կաղնի ամառային» տեսակի 35-ից 74 սանտիմետր տրամագծով ապօրինի կտրված 34 ծառի կոճղեր։
Վարույթի շրջանակում ձևավորված նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ համապատասխան քննություն իրականացնելու նպատակով։