27 մարտի 2025 - 16:09 AMT
ՔՊ-ն համաձայնություն կտա Աղազարյանին ու Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ համաձայնություն կտա ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Չենք խոչընդոտի արդարադատության իրականացմանը»,- հավելել է նա։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է փակ քննարկում՝ նպատակ ունենալով որոշել իր դիրքորոշումը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։