Օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, ըստ որի՝ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: ԱԺ նիստում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
«Նախատեսվում է, որ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Օրենքի մակարդակում նախատեսում ենք, որ այդ բուժզննությանը կարող է մասնակցել նաև տվյալ անձի կողմից ընտրված բժիշկը»,-ասել է Ղազարյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նախագծով նախատեսվել է նաև խոշտանգումների դեպքերում օգտագործվող արձանագրության ձևաչափի միասնական ստանդարտ՝ օրենքի մակարդակով։ Այդ արձանագրությունը պարտավոր է լրացնել բուժաշխատողը։ Սահմանվում են նաև այն դեպքերը, որոնց առկայության պարագայում բուժաշխատողը պետք է տվյալ արձանագրությունը: