29 մարտի 2025 - 13:36 AMT
Բեռլինում կանցկացվի «100 + 10 - Հայկական այլաբանություններ» միջազգային փառատոնը

Բեռլինում սկսվել են «100 + 10 - Հայկական այլաբանություններ խորագրով միջազգային փառատոնի նախապատրաստական գործընթացները, հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահը։

Փառատոնի շրջանակում ապրիլի 24-ից մինչև մայիսի 31-ը «Ապագա անկատար» ցուցահանդեսում կցուցադրվեն Արշակ Ֆեթվաճյանի եզակի աշխատանքները՝ համադրված Ամստերդամից, Ստամբուլից և Գյոթեբորգից ժամանած մոտ քառասուն արվեստագետների ավելի քան ութսուն ստեղծագործությունների հետ։

«Մեր հոգիները պատերազմում են», ասվում է ցուցահանդեսի աշխատանքներից մեկում։ Արվեստագետները իրենց գործերում անդրադարձ են կատարել ցեղասպանության, բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության թողած հետևանքներին՝ փորձելով խզել կորստի ու ճգնաժամի շարունակականությունը՝ միևնույն ժամանակ ընդունելով ապագայի ձևավորման անորոշ ու բարդ բնույթը։

Ցուցահանդեսում միախառնված են լուսանկարչություն, գեղանկարչություն, տեսաարվեստ և ինստալյացիաներ, ինչն ընդգծել է, թե արվեստն ինչպես կարող է միաժամանակ արձանագրել ու վերափոխել իրադարձությունները՝ առանց զոհի պատկերացումների կրկնության, շեշտադրելով փոխադարձ կապերը և հույսի տարրերը։

Համադրողը Վիգեն Գալստյանն է։