Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ–ն բաց է ՀՀ հետ համագործակցության համար։
Նա հավելել է, որ ՌԴ–ն պատրաստ է այն ամենին, ինչն պատրաստ է հայկական կողմը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ խոսքը միայն մշակույթի ոլորտի մասին չէ։
«Սա վերաբերում է ոչ միայն մշակույթին։ Մենք բաց ենք համագործակցության համար»,–ասել է նա։
Շվիդկոյը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու կինեմատոգրաֆիայի, թատերական և կատարողական արվեստների, ինչպես նաև արվեստի կրթության ոլորտում համատեղ ծրագրերի զարգացմանը։
«Ես վաղը և մյուս օրը հանդիպելու եմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ՝ Արտաքին գործերի նախարարության, Մշակույթի նախարարության, կառավարության․․․ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը։ Ահա, թերևս, մեր պատասխանը։ Ամեն ինչին, ինչին պատրաստ է հայկական կողմը, մենք պատրաստ ենք»,–նշել է Շվիդկոյը։