7 ապրիլի 2025 - 16:22 AMT
ՆԳՆ պաշտոնյա․ ՀՀ և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 5 տարի տևել

ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը հայտնել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է տևել մինչև 5 տարի։

«Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել»,- ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Դավթյանը նշել է, որ արդեն այս տարվա հունիսին Հայաստանը կստանա գործողությունների հստակ ծրագիր, որի հիման վրա Երևանը պարտավորվում է իրականացնել մի շարք քայլեր։ Այդ քայլերի կատարման վերաբերյալ Հայաստանը պետք է ամեն տարի զեկուցի։

Այդ գործընթացի ավարտից հետո միայն կսկսվի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։

Եվրամիության խորհուրդը 2024 թվականի հուլիսին որոշում է ընդունել սկսել երկխոսություն Հայաստանի հետ՝ ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցով։ Հայաստանն ու ԵՄ-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ին միացյալ հայտարարությամբ ազդարարել են երկխոսության մեկնարկը։ Իսկ արդեն 2025-ի փետրվարին Հայաստան է ժամանել ԵՄ փորձագիտական առաքելությունը՝ գործընթացի շրջանակում։