8 ապրիլի 2025 - 11:38 AMT
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ որոշ բնակավայրերում

Ապրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ ապրիլի 7-ին, ժամը 20:35-ին), ՀՀ Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ադրբեջանի տարածքում՝ 10 կմ օջախի խորությամբ, որը զգացվել է նաև Հայաստանում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով։