27 մայիսի 2009 - 21:40 AMT
Եվրոպայի հայերը կծանոթանան Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածուների դիրքորոշումներին
Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին Հայկական համընդհանուր բարեգործական միության(AGBU) եվրոպական բաժինը սկսում է նախընտրական գործողություն, որի ընթացքում AGBU-ի ներկայացուցիչները կփորձեն պարզել որոշ հիմնարար հարցերի շուրջ թեկնածուների դիրքորոշումները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Եվրոպայի AGBU-ից: 2009 թվականի հունիսից ողջ Եվրոպայով մեկ հազարավոր հայեր հնարավորություն կունենան քվեարկել իրենց թեկնածուների օգտին, եւ նրանց ձայնը հետագայում կանդրադառնա Հայաստանի եւ հայկական սփյուռքի ապագայի վրա: