Հայաստանում մոտ 50 քաղաքացիական ակտիվիստ հայտնվել է թիրախավորված ֆիշինգային հարձակման թիրախում, որը, ըստ նախնական տվյալների, իրականացվել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անվան օգտագործմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
«Զգուշացում. Մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության մոտ 50 ներկայացուցիչ թիրախավորված ֆիշինգային հարձակման է ենթարկվել Signal հավելվածում։
Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտք եք գործել Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան։
Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB֊ին»,–ասվում է գրառման մեջ։