9 ապրիլի 2025 - 11:44 AMT
Թունյան․ Հայտարարագրերի վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1–ը երկարացնելու նախագիծը կընդունվի արտահերթ նիստով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել մինչև նոյեմբերի 1–ը։

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն.

այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։

հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։

Հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։

Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում»,–գրել է նա։