Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգում տեղի ունեցած զեբրի ձագի անկման դեպքը։
Նշվում է, որ անկումը, հնարավոր է, սխալ ներարկման հետևանք է եղել
«Երևանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ զեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից, սակայն պատասխանատուների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը հաստատում է մեր կասկածները։ Կից՝ ԵԿԱ կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, որում ոչինչ չկա զեբրի ձագի անկման մասին։
Հ.Գ. 2025թ. քաղաքային բյուջեով ԵԿԱ կարիքների համար նախատեսված է ավելի քան 443 միլիոն դրամի սուբսիդիա։ Իսկ միայն փղերի ազատավանդակի համար՝ 200 միլիոն դրամ։ Այսքան գումար մսխել ու կենդանիների անկո՞ւմ ունենալ»,–գրել է նա։