11 ապրիլի 2025 - 12:05 AMT
ԱԳ փոխնախարարը մասնակցում է ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքին

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական նիստը։ Այն անցնում է նեղ կազմով։

Հայաստանից միջոցառմանը մասնակցում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, հայտնում է Interfax-ը։

Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն, միջոցառման մեկնարկին ձեռքսեղմումով ողջունել է բոլոր երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներին։

Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՀՀ–ն կմասնակցի նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, ոչը մեկնարկելու է ապրիլի 16–ին Սանկտ Պետերբուրգում։ ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։