11 ապրիլի 2025 - 13:48 AMT
Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցում

Վերջին օրերին Բաքվում անցկացված բանակցությունների ընթացքում Իսրայելը և Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում լարվածությունը նվազեցնելու միջոցների շուրջ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի հանրային հեռարձակողը՝ Kan-ը։

Բանակցությունները, որոնք նպատակ ունեին ստեղծել մեխանիզմ՝ կանխելու երկու երկրների միջև Սիրիայում հնարավոր բախումները, ակնկալվում է, որ կշարունակվեն հրեական Պասեք տոնի ավարտից հետո, որը 2024 թվականին նշվելու է ապրիլի 12-19-ը, գրում է Gazeta.ru-ն։

Kan-ը նաև հաղորդել է, որ Թուրքիան չի բացել իր օդային տարածքը իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի համար, որը Իսրայելի պատվիրակություն էր տեղափոխում Ադրբեջան։ Արդյունքում, ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել Թուրքիան՝ թռչելով Սև ծովի վրայով։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանում։ Վարչապետի գրասենյակը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը «ներկայացրել են իրենց տարածաշրջանային շահերը», և «համաձայնեցվել է շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»։

Ավելի վաղ թուրք պաշտոնյաները պնդել էին, թե Իսրայելը կարող է փորձել գրավել Դամասկոսը։

Photo. AP