14 ապրիլի 2025 - 17:08 AMT
Փաշինյանը կարևորել է ՀՀ և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին՝ կարևորելով Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:

Վլադիսլավ Կոնդրատովիչը խոսել է հայաստանյան գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքների և համատեղ նախաձեռնությունների մասին, որոնք միտված են գործունակության ամրապնդմանը։

Ընդգծվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ներքին գործերի ոլորտում բարեփոխումները արդյունավետորեն կյանքի կոչելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի հարցեր, այնպես էլ Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը։