15 ապրիլի 2025 - 15:20 AMT
Թուրքիայում առաջին անգամ հայկական սերիալ կցուցադրվի

Թուրքիայում հիմնադրված «Լույս TV» հեռուստաալիքը հայտարարել է, որ շուտով իր եթերում կցուցադրվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Սա կլինի առաջին հայկական սերիալը, որը հեռարձակվելու է այդ երկրի տարածքում։

Սերիալը ցուցադրվելու է հայերեն՝ թուրքերեն ենթագրերով, գրում է Ermenihaber-ը։

Սերիալի անոնսը հրապարակվել է հեռուստատեսության X-ի էջում։

«Լույս TV»-ն ստեղծել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Հեռուստաալիքը սկսել է իր եթերը 2019 թվականի հունվարի 6-ին։ Ըստ ալիքի՝ եթերի 70 տոկոսը կազմել է արևմտահայերեն, իսկ մնացած 30 տոկոսը՝ թուրքերեն հեռուստահաղորդումներ։

Հեռուստաալիքի ծրագրերում հիմնականում ներառվել են լրատվական թողարկումներ, մանկական բովանդակություն, ինչպես նաև հասարակական և մշակութային թեմաներով տարբեր հաղորդումներ։