16 ապրիլի 2025 - 18:40 AMT
Մինսկում դպրոց է անվանակոչվել մարշալ Բաղրամյանի անունով

Ապրիլի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Խորհրդային միության մարշալ, հայազգի զորավար Հովհաննես Բաղրամյանի անունը կրող դպրոցի անվանակոչմանը։

Միջոցառման նախաձեռնողը եղել է «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական հիմնադրամը, որի ընթացքում դպրոցի աշակերտները հանդես են եկել ազգային պարերի կատարումներով, ռազմահայրենասիրական երգերով և Հայրենական մեծ պատերազմին նվիրված պոեզիայի ընթերցմամբ։ Դպրոցում բացվել է նաև Բաղրամյանի անունով փառքի սրահը, հայտնում է «Առավոտը»։

Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել Մինսկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մարշալ Բաղրամյանի թոռները՝ Իվան Բաղրամյանն ու Կարինե Նաջարովան, ինչպես նաև նշված հիմնադրամի ղեկավարներ Արամայիս Քամալովն ու Արթուր Սողոմոնյանը։