17 ապրիլի 2025 - 11:30 AMT
ՀՀ 4 մարմնամարզիկ դուրս է եկել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Կատարի Դոհա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ:

Օղակներ վարժությունում որակովորումը հաջողությամբ են հաղթահարել Վահագն Դավթյանը (14,000 միավոր) և Արթուր Ավետիսյանը (14,300 միավոր):

Համլետ Մանուկյանը (14,666 միավոր) նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը, Մամիկոն Խաչատրյանը՝ վեցերորդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։