Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացրել է, որ ապրիլի 24-ին և 25-ին իր էլեկտրոնային կառավարման համակարգերում կարող են դիտարկվել որոշակի սահմանափակումներ՝ պայմանավորված սպասարկման աշխատանքներով։
«Վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է:
Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար»,–ասվում է հայտարարության մեջ։