18 ապրիլի 2025 - 14:57 AMT
Վարդանյան. ՍԴ-ն մեկնաբանել է կանոնակարգումները և տվել է դիրքորոշում

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սահմանադրական դատարանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքԸ հակասահմանադրական չի համարել ,ՍԴ-ն երկու կարգավորում մեկնաբանել է և, ըստ էության, իրավակիրարկման պրակտիկային հուշել է հետևյալը՝ այս կանոնակարգումների պարագայում պետք է առաջնորդվեն այն մեկնաբանությամբ, որը տվել է ՍԴ-ն։

Նա հավելել է, որ Սահմանադրական դատարանն այս պահին հրապարակել է միայն որոշման եզրափակիչ հատվածը, հայտնում է Aysor.am-ը։

«Ամբողջական տեքստը, երբ հասանելի կլինի, նոր հնարավոր կլինի հիմնավորումներով խոսել։ Ցանկացած գործ պետք է ուսումնասիրել կոնկրետ հանգամանքների շրջանակում, ՍԴ-ն չի նեղացրել գույքի շրջանակը, ՍԴ-ն այդ հնարավորությունը չունի։ ՍԴ-ն մեկնաբանել է կանոնակարգումները և տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավակիրառը։

Գույքն ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի, եթե այդ ծագումն առկա է և այն փոխկապակցված է անձի կողմից, որն անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձվի իրական սեփականատիրոջը»,–ասել է նա։

Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործով, որը նախաձեռնել են խորհրդարանական պատգամավորների առնվազն հինգերորդը։ ՍԴ որոշմամաբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: