Թուրքիայի արտաքին գործերի ղեկավար Հաքան Ֆիդանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Արևելյան, Հարավարևելյան և Սև ծովի շրջանները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ, հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Արևելյան Եվրոպայում ընթացող դիվանագիտական գործընթացներին։
«Մենք սպասում ենք առկա խնդիրների լուծմանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տրանսպորտային ու առևտրային միջանցքների բացմանը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, գրում է Factor.am-ը։
Նրա խոսքով, իրենք լավատեսորեն են վերաբերվում այն ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելուն։
Վերջերս Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպում և բանակցություններ են իրականացրել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։