19 ապրիլի 2025 - 13:56 AMT
Վարազդատ Մինոսյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ

Վարազդատ Մինոսյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ։ Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան ստորագրել է մի քանի հրամանագիր, որոնցով նոր նշանակումներ են կատարվել կառավարության կազմում:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ներկայումս Աբխազիայի կառավարությունում կա հինգ փոխվարչապետ. Վարազդատ Մինոսյան, Ջանսուխ Նանբա, Տարաշ Հագբա, Ռոբերտ Կիֆուտ, ով շարունակում է պաշտոնավարել նաև որպես ՆԳ նախարար, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ Վարազդատ Մինոսյանը, ով ազգությամբ հայ է և բիզնես ոլորտի ներկայացուցիչ, նախկինում զբաղեցրել է Աբխազիայի Հանրային պալատի անդամի պաշտոնը։

Աբխազիայում մարտ ամսին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Բադրա Գունբան՝ ստանալով ընտրողների 54.73 տոկոս ձայները։