21 ապրիլի 2025 - 13:04 AMT
Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից»՝ Եվրոպայից հետաքրքրություն կա

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն այս ամառ կարող է հեռանալ ակումբից, գրում է Euro-footboal.ru-ն։

«Մեր տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա Եվրոպայից։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին պտտվում 25-ամյա խաղացողի նկատմամբ իսպանական երկու ակումբների՝ «Սևիլիայի» և «Ժիրոնայի» հետաքրքրության մասին»,- ասվում է հրապարակման մեջ։

Տիկնիզյանը հանդես է գալիս մոսկովյան ակումբում 2021 թվականի օգոստոսից ի վեր։ Նրա ներկայիս պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվել է վեց միլիոն եվրո։