21 ապրիլի 2025 - 18:10 AMT
Ապրիլի 24-ին կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում իրականացվելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող քաղաքացիների անվճար տեղափոխում՝ սկսած առավոտյան 8:30-ից մինչև երեկոյան 22:00-ն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից կգործեն երկու անվճար երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով.

հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ:

հ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով։