Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Քալաշյանի դեմ՝ հիմք ընդունելով 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած միջադեպը: Այդ օրը նա, կուտակված պարտքը տոկոսով հետ ստանալու հարցի շուրջ առաջացած վեճի պատճառով, զինված՝ որսորդական ակոսափող հրազենով, ներս է մտել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի սգո սրահ ու կրակ բացել այնտեղ գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով բազմության մեջ գտնել իր ազգականին։
Քալաշյանի արձակած կրակոցներից մահացել է չորս քաղաքացի, իսկ 7-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ է ստացել։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: