Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, տեղական ժամանակով 10:00-ին:
Ապրիլի 23–ին Պապի մարմինը վերջին հրաժեշտի համար կտեղադրվի Սբ Պետրոսի տարաճարում։
Արարողությունը կանցկացնի Կարդինալների քոլեջի դեկան, կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն, հայտնում էFrance 24-ը։
Ավելի վաղ Վատիկանը հրապարակել էր Հռոմի պապի կտակը, որում նա խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում՝ առանց որևէ հատուկ հանդիսավորության, որպես մի պարզ քրիստոնյայի, հայտնում է BBC-ն։
Վատիկանը հրպարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետմահու լուսանկարը՝ բաց դագաղում, կարմիր ծիսական հանդերձանքով, գլխին՝ պապական միթրա, ձեռքին՝ տերողորմյա։ Լուսանկարը արվել է Կասա Սանտա Մարտա համալիրի մատուռում, որը եղել է Պապի մշտական նստավայրը։
Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի է ունենա ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, ինչպես ընդունված է պապերի դեպքում, այլ Սանտա Մարիա Մաջիորե տաճարում՝ ըստ Պապի ցանկության։
Հուղարկավորությանը մասնակցելու համար Հռոմ են ժամանելու բազմաթիվ երկրների ղեկավարներ։ Արգենտինայից, որը Ֆրանցիսկոսի ծննդավայրն է, սպասվում են հատուկ չվերթներ։