Դեպի Կապանի «Սյունիք» օդանավակայան չվերթերի թիվն ավելացել է: Այդ մասին Կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութադյանը:
«5 չվերթ ենք իրականացնում դեպի «Սյունիք օդանավակայան»»,- ասել է նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է՝ նշելով, որ դա հետաքրքիր և կարևոր նորություն էր:
Կապանի օդանավակայանiց Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքներ են մեկնարկել 2023–ի օգոստոսի 21-ից։ Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Թռիչքներն իրականացնում է «NovAir» ավիաընկերությունը, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 20,000 դրամից։