23 ապրիլի 2025 - 16:17 AMT
Ստամբուլում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ Մարդիկ լքել են իրենց տները

Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 13։49–ին։ 2 րոպե անց նոր ցնցում է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Առաջին հզոր ցնցումից հետո 10 հետցնցում է գրանցվել ՝ 3․1–ից մինչև 4․9մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա, հայտնում է Ermenihaber-ը։

Երկրաշարժից ցնցվել են նաև հարակից շրջանները, այդ թվում՝ Բուրսան, Յալովան և Թեքիրդաղը:

Վախեցած մարդիկ ստիպված լքել են իրենց տները:

Երկրաշարժի պահն արձանագրած տեսանյութեր են տարածվել համացանցում։