«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի սերուցքային կարագում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել։ Տվյալ տեսակի կարագի արտադրությունը, կասեցվել է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի ստորաբաժանման տեսուչներն իրականացրել են ստուգում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և իրականացրել նմուշառում՝ տեղում արտադրվող ապրանքատեսականուց:
Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Կարագ սերուցքային 82․5» յուղի զանգվածային մասով 20գ-ոց» տեսակից վերցված նմուշում՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր և բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշները չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Սահմանվել են խախտումների վերացման համար անհրաժեշտ ժամկետներ։