ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է, որ իրենք իշխանությանը չեն մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների փաստի համար, այլ նրանց բոլոր պահանջները կատարելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։
«Հայաստանում որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ որևէ ուժի չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ: Երբեք չի եղել նման մեղադրանք՝ ո՛չ նախկին նախագահներին, ո՛չ ներկաներին։
Մեղադրանքն այն չէ, թե ինչու են բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեղադրանքն այն է, թե ինչու են նրանց բոլոր նախապայմանները կատարում, ինչու են միակողմանի զիջումներ իրականացնում»,–ասել է նա։