24 ապրիլի 2025 - 16:19 AMT
Թբիլիսիում անցկացվել է ավանդական ջահերով երթը

Ապրիլի 23-ին Թբիլիսիում կազմակերպվել է ավանդական ջահերով երթը, որը սկսվել է մետրո Իսանիի հարևան տարածքից և շարունակվել մինչև Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակը։

Երթի նպատակն եղել է հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ քայլելով դեպի եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, հայտնում է Aravot.am-ը։

Միջոցառմանը մասնակցություն է ցուցաբերել նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ով միացել է երթի մասնակիցներին՝ նրանց հետ քայլելով դեպի հուշակոթողը։