24 ապրիլի 2025 - 17:10 AMT
Հունաստանի ՊՆ ղեկավար․ Հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը X սոցիալական ցանցում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, նշել է, որ հույները կիսում են ցեղասպանության ցավը:

Նա նշել է նաև, որ պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է, հայտնում է 1lurer.am-ը։

«Խորին հարգանքով ենք նշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հայաստանի ժողովրդի հետ հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է»,- գրել է Դենդիասը։