24 ապրիլի 2025 - 17:25 AMT
Բերքլիի ադրբեջանցի ուսանողները խոչընդոտել են 2020թ․պատերազմի մասին ֆիլմի ցուցադրությանը

Լրագրող Լինդսի Սնելի ֆեյսբուքում հրապարակած տեղեկության համաձայն՝ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորող ադրբեջանցի ուսանողները ձախողել են ֆիլմի ցուցադրությունը, որը նախատեսված է եղել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման շրջանակում։

Ֆիլմը վերաբերել է 2020 թվականի Արցախյան պատերազմին։

Ցուցադրությունը, ինչպես նշել է Սնելը, չեղարկվել է մասնավորապես այն բանի պատճառով, որ դրա բովանդակությունը ներառել է «ցեղասպանության մեղադրանք»։

«Սա նման կլիներ մի իրավիճակի, եթե որևէ գերմանական լրատվամիջոց տոներ Հոլոքոստի մասին ֆիլմի ցուցադրության չեղարկումը»,–գրել է Սնելը։

Սնելը հավելել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2021 թվականին։