24 ապրիլի 2025 - 17:48 AMT
Թեհրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հուշարձանին

Թեհրանի Ս. Սարգսի առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ ծաղկեմատույցի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ մասնակիցներ՝ ՀՀ քաղաքացիներ, խոչընդոտել են Իրանում Հայաստանի դեսպանության աշխատակիցների մոտեցմանը ցեղասպանության զոհերի հուշարձանին, հայտնում է Hayastan.news-ն իր աղբյուրների վրա հղումով։

Նրանց վանկարկել են «Ուրացումը հանցագործություն է», «Նիկոլ դավաճան»։

Նրանք պոկել են դեսպանատան անձնակազմի ձեռքի ծաղիկները։ Այդ քայլը հիմնավորել են նրանով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։